Ավիավթար Ղրիմում. 3 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 9:33-ի սահմաններում, Ղրիմում  ավիավթարի  է ենթարկվել չորստեղանոց  Socata TB-20 ինքնաթիռը: Այն Դնեպրոպետրովսկի շրջանից ուղեւորվում էր Եվպատորիա: Ավիավթարի հետեւանքով զոհվել է 3 մարդ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ օդաչուն եւ ինքնաթիռի սեփականատերը՝ Անդրեյ Կրասնիկովը, Դնեպրոպետրովսկից երկու ուղեւորների էին տեղափոխում գործնական հանդիպման: Մահացածներից երկուսը հայ են՝ մեծահարուստներ Սամվել  եւ Մանվել եղբայրները Գավառից: Վթարի պատճառը դեռ հայտնի չէ, հանգամանքները պարզվում են:




Լրահոս