Հրդեհ՝ Ներքին Շենգավիթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30–ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթի 11–րդ փողոցի թիվ 37/2 տան հարակից շինությունում: 
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Շենգավիթի 12–րդ փողոցի թիվ 24 տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.58–ին, մարվել՝ 20.13–ին: Այրվել է Մ. Ավետիսյանին պատկանող տան սենյակը՝ գույքով (20 քմ)։ Այս մասին armlur .am-ին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։




Լրահոս