Նիդերլանդների երկնքում ՉԹՕ է նկատվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդերլանդական Գրոնինգեն քաղաքից լուսանկարիչ Հարրի Փեթրոն իր բլոգում հրապարակել է չբացահայտված թռչող օբյեկտ, որը հիշեցնում է մեդուզայի: Հոլանդացու խոսքերով, նա միանգամից չի նկատել, որ լուսանկարել է ինչ-որ անսովոր բան, հայտնում է Metro-ն:

«Ես լուսանկարել են խոշոր ամպրոպ, որն անսպասելիորեն հայտնվել է իմ գլխավերևում: Մի քանի լուսանկար անելով` տուն եմ գնացել: Իսկ երբ երևակել եմ, նկատել եմ, որ լուսանկարել եմ ՉԹՕ»,- ասում է Փեթրոն:

Տարօրինակ օբյեկտի լուսանկարը Գրոնինգենի բնակիչը տեղադրել է «Թվիթթերի» իր էջում:

xw_1101789




Լրահոս