
Կատաղած փիղը հարձակվել է բրիտանացի զբոսաշրջիկների ավտոմեքենայի վրա ՀԱՀ-ի ազգային արգելոցում: Փիղը ճանապարհին հայտնվել է այն ժամանակ, երբ հետաքրքրված ճանապարհորդները կանգ են առել: Այնտեղ գտնվող մարդիկ տեսել են, թե ինչպես է փիղը հարձակվում և շուռ տալիս զբոսաշրջիկների ավտոմեքենան, այնուհետև հանգիստ հեռանում: Բարեբախտաբար, զբոսաշրջիկները չնչին վնասվածքներ են ստացել: Դեպքի վայր ժամանած ռենջերները եկել են այն համոզման, որ փիղը տառապել է ատամնացավից, քանի որ նրանք հայտնաբերել են արյան հետքեր ավտոմեքենայի դռան վրա: