Այրվել է բեռնատար ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 21-ին, ժամը 11.51-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Թբիլիսյան խճուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Պարզվել է, որ այրվում է “ԶԻԼ” մակնիշի բեռնատար։ Հրդեհը մեկուսացվել է 12.06-ին, մարվել է 12.16-ին։ Այրվել է Վ.Շահինյանին պատկանող “ԶԻԼ” մակնիշի 08 LU 482 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի խցիկն ամբողջությամբ եւ երկու անվադողերը։




Լրահոս