Մահացու վրաերթ Գրիգոր Լուսավորչի փողոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 20-ին, ժամը 07.10-ին, “Նիսսան-Էքստերա”  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում` Գ. Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Մարիետա Գրիգորյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և նույն օրը ժամը 10.35-ին, գիտակցության չգալով, մահացել:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:




Լրահոս