ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կրկին աչքի է ընկել իր «յուրօրինակ» հայտարարություններով. նա հերթական անգամ բացահայտ կերպով որոշել է ծաղրել հասարակությանը: «Անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել, չնայած որ ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ»,-ասել է նա Տնտեսագիտական համալսարանում գիտաժողովի ժամանակ: Այլ կերպ ասած՝ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են բոլորն անխտիր, բացի իրենից: Ընդ որում, այս մտածելակերպը տարածված է կառավարության այլ անդամների մոտ եւս: Օրերս, երբ կառավարությունում քննարկվել է տնտեսական ոլորտի վերաբերյալ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագծերից մեկը, ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը հայտարարել է. «Մեր ժողովուրդը ծույլ է, պետք չէ նրան փող տալ, նա սիրում է տանը նստել ու նպաստ ստանալ»: Փաստորեն, մինչ ամբողջ աշխարհը մատնանշում է քարից հաց քամող հայ ազգի աշխատասիրությունը, Տ. Սարգսյանը ժողովրդին մեղադրում է ծուլության մեջ:




Լրահոս