Կրպակում հայտնաբերվել է թմրանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, կրպակներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Կարեն Հ.-ին եւ 1972 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Վաչագան Ս.-ին: Կրպակից հայտնաբերվել են տարբեր տարողությամբ ներարկիչներ` լցված հեղուկներով,  տարբեր դեղահաբեր, սրվակներ`  բամբակյա խծուծներով: Կարեն Հ.-ն խոստովանել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է եւ պատրաստել է անձնական օգտագործման համար, հայտնում են Ոստիկանությունից: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս