
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլում» սկսվել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հրաժեշտի արարողությունը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Ինչպես արդեն տեղեկացրել էին, երգչուհին մահացել է հունիսի 14-ին 41 տարեկան հասակում։
Նախորդ տարվա հունվարին Ֆրիսկեի հարազատները հայտնել էին երգչուհու հիվանդության մասին, նրա մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ։ Երգչուհուն բուժման համար տեղափոխել էին Միացյալ Նահանգներ: