Վթար` Վերին Արտաշատ-Արտաշատ ավտոճանապարհին. կան զոհեր և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 21-ին, ժամը 19.59-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վերին Արտաշատ-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր և տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 29 OU 519 պետհամարանիշի և «ՎԱԶ-2106» մակնիշի 25 TL 315 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Բ.-ը (ծնվ. 1955 թ.), ուղևոր Հ. Բ. (ծնվ. 2004 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքնայի ուղևոր Ա. Խ. (ծնվ. 1992 թ.) տեղափոխվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Հ. Բ.-ը տեղափոխվել է Երևան քաղաքի «Սրբ. Աստվածամայր» ԲԿ:

Հիվանդանոցում Գ. Բ.-ը և Մ.Զ.-ը մահացել են: Ա.Խ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ Հ. Բ.-ինը՝ ծանր: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:




Լրահոս