Տղամարդը 91 տարեկան հասակում վերջապես ավարտել է դպրոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կյետի իտալական քաղաքում Նիկոլա Տորելլոն 91 տարեկանում ավարտել է միջնակարգ դպրոցը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Local-ին: Տղամարդու խոսքերով՝ նա չի կարողացել դա ավելի վաղ անել, քանի որ շատ է աշխատել ու 4 երեխաներ ու 6 թոռներ է դաստիարակել:

Նրա ավարտական քննություններին ներկա են եղել հարազատները: Իտալացի թոշակառուն էսսե է գրել, որը նվիրված է եղել իտալացի գրող ու բանաստեղծ Ալեսանդրո Մանձոնիին, լուծել է մաթեմատիկայից առաջադրանք ու անգլերենից բանավոր քննություն է հանձնել:

«Ես ցանկանում էի պատմել իմ սիրելի կնոջ մասին, ով մահացել է անցած տարի: Սակայն նրանք ինձ նման հնարավորություն չտվեցին»,- դժգոհել է 91-ամյա շրջանավարտը:




Լրահոս