Արմեն Աշոտյանը լուսանկարչական ապարատ է նվիրել դպրոցականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այցելել էր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց՝ ծանոթանալու ներառական կրթության իրականացման պայմաներին: Այցի ժամանակ նախարարը դիտել էր նաև դպրոցականների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ առանձնակի տպավորվել էր 9-րդ դասարանի աշակերտ, ներառական կրթության ծրագրում ընդգրկված Էդմոնդ Հովհաննիսյանի լուսանկարներով:

Դպրոցում նախարարին պատմել էին, որ Էդմոնդի երազանքը լուսանկարիչ դառնալն է և նա շատ է ուզում պրոֆեսիոնալ ապարատ ունենալ: Նախարարը խոստացել էր օգնել այդ հարցում: Էդմոնդն ու նրա ուսուցիչները այսօր հրավիրվել էին ՀՀ ԿԳՆ՝ ստանալու խոստացված նվերը: ԿԳ նախարարը համոզմունք հայտնեց, որ Էդմոնդը կդառնա բարձրակարգ մասնագետ և անպայման մի օր կլուսանկարի նաև նախարարին և նախարարության միջոցառումները: Հանդիպման ավարտին նախարարն ու դպրոցականը պայմանավորվեցին, որ դասարանի ավարտական միջոցառումը կնկարահանվի այդ լուսանկարչական ապարատով և Էդմոնդն առավել հաջողված լուսանկարներից կտրամադրի նաև նախարարին:




Լրահոս