Քրդերն ամբողջությամբ ազատագրել են Քոբանի քաղաքը իսլամիստներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրդական ինքնապաշտպանության ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են Քոբանի քաղաքը, հայտնում է քրդական Ֆիրատ գործակալությունը:

Գործակալության տվյալներով` աշխարհազորայիններին հաջողվել է լիակատար կերպով չեզոքացնել զինյալներին, որոնք ամրապնդել էին իրենց դիրքերը քաղաքի ծայրամասերից մեկում տեղակայված հիվանդանոցում` լիարժեք կերպով վերադարձնելով քաղաքի վրա իրենց վերահսկողությունը:

ԻՊ զինյալները հարձակվել էին Թուրքիայի հետ սահմանամերձ Քոբանի քաղաքի վրա հինգշաբի օրը:




Լրահոս