Գյումրեցի միայնակ մայրերը գոյություն են պահպանում այլոց տներում աշխատելով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրիում տիրող համատարած գործազրկության, անօթևանության և աղքատության պայմաններում առավել ծանր է մանկահասակ երեխաներ ունեցող միայնակ մայրերի ընտանիքների վիճակը: “Շիրակ կենտրոնը” ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունները տրամադրելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով շարունակում է պարբերաբար այցելություններ կատարել այդ կարգավիճակում գտնվող ընտանիքներին: Կազմակերպության դիտարկումները ցույց են տալիս, որ միայնակ մայրերն իրենց ընտանիքների գոյությունը պահպանում են հիմնականում տարբեր անձանց բնակարաններում աշխատելով և նույնիսկ հեռավոր գյուղերում այս կամ անհատի անասուններին պահելով ու միայնակ մեծահասակներին խնամելով: “Շիրակ կենտրոնի” պատրաստած այս տեսանյութում երկու որդիների միայնակ մայր Զոյա Սիմոնյանը պատմում է իր ընտանիքի ապրելու հիմնական միջոցների մասին:




Լրահոս