Ոստիկանությունը պատասխանել է Թռչկան նախաձեռնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ի պատասխան “Թռչկան” քաղաքացիական նախաձեռնության՝ ՀՀ ոստիկանության պետին ուղղված բաց նամակի ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրությամբ ու տեսանյութում արձանագրված փաստով քննությունը շարունակվում է:
“Բացի այդ, ոստիկանության պետի ցուցումով՝ “Քարերի սիմֆոնիա” բնական հուշարձանի տարածքում պարեկային ծառայության երթուղիներն այնպես կկազմակերպվեն, որ հուշարձանը մշտապես լինի ուշադրության կենտրոնում եւ հսկողության տակ, քննարկվում է նաեւ մոտ  ժամանակներս նույն նպատակով հուշարձանի շրջակայքում արգելաշերտ ստեղծելու խնդիրը:Չնայած այս ամենին՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծել նաեւ տարածքին համապատասխան կարգավիճակ տալու հարցը:
Ինչ վերաբերում է անցած տարիներին բնական հուշարձանի քարերով շինություններ կառուցելու վերաբերյալ ահազանգին, ապա ոստիկանությունը համալիր միջոցներ է ձեռնարկում օրինազանցներին հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն այսօր ոչ պակաս կարեւոր է առաջիկայում նման գործողությունները բացառելու անհրաժեշտությունը, եւ այդ գործում ոստիկանությունն ակնկալում է հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունը, մասնավորապես՝ բնապահպանների օգնությունը, որոնց դերը ինչպես բնության պահպանության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում անուրանալի է”,- ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս