Որքա՞ն գումար է անհրաժեշտ Կարեն Ավագյանին՝ Հայաստանում ամառային հանգիստը վայելելու համար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես արդեն քանի տարի է՝ Հայաստանից դուրս չեմ գալիս և ընտանիքիս հետ իմ հանգիստը կազմակերպում եմ երկրի սահմաններից ներս: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ամառային հանգստին` այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

«Հիմնականում տանն ենք լինում, որովհետև փոքր երեխա ունենք, բայց նախընտրում ենք Սևանի ափին և բոլոր այն վայրերը, որոնք կան», – նշեց նա:

Անդրադառնալով Հայաստանում տիրող գնային քաղաքականությանը` պատգամավորը նշեց, թե հիմա հնարավորություններն են ավելի շատ մեծացել: «Առաջ քիչ էին հյուրանոցները և մարդիկ ստիպված դրանք էին այցելում: Իսկ հիմա բազմաթիվ հնարավորություններ կան», – հավելեց նա:

Պատգամավորը, սակայն, հստակ չնշեց, թե իրեն որքան գումար է անհրաժեշտ՝ Հայաստանում հանգիստը կազմակերպելու համար:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութ




Լրահոս