Միխայլովիչն Իբրահիմովիչին ցանկանում է տեսնել «Միլան»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միլան»-ի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը խոստովանել է, որ իր ակումբում ցանկանում է տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ իտալական ակումբը պատրաստ է փարիզեցիներին առաջարկ անել, սակայն ՊՍԺ-ն պատրաստ չէ նրան բաց թողնել:

«Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով միշտ լավ է խաղում: Պետք է տեսնել, թե ինչպես կզարգանան դեպքերը: Չգիտեմ՝ նա կհեռանա ՊՍԺ-ից, թե ոչ, այդ հարցն ինձ չպետք է ուղղել: Ես այստեղ մարզում եմ, այլ ոչ թե աշխատում եմ տրանսֆերային շուկայում», – Mediaset-ը մեջբերում է Միխայլովիչի խոսքերը:




Լրահոս