ՃՏՊ` Վանաշեն գյուղում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 11-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ Արարատի մարզի Վանաշեն գյուղում. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաշեն-Սիսավան գյուղերի խաչմերուկում բախվել են «Տոյոտա» մակնիշի 50DD008 պ/հ և «ՊԱԶ» մակնիշի 2314Լ (վարորդ՝ Ռ. Հ. 1962 թ.) ավտոբուսը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ. Մ.-ն (ծնվ. 1993թ.) և ուղևոր Ա. Ն.-ն (ծնվ. 1990թ,) տեղի ուժերով հոսպիտալացվել են Վեդի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և հերթապահել մինչև «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի գազի բալոնի պարպվելը:




Լրահոս