Վալդեսը կմնա «Յունայթեդ»-ում ու կպայքարի հիմնական տեղի համար. գործակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսի գործակալ՝ Հինես Կարվախալը հերքել է «Անթալյասպոր»-ի հետ տարվող բանակցությունների մասին լուրերը:

«Թուրքիայից շատերն են ինձ հետ կապ հաստատել` Վիկտորի տրանսֆերի հարցով, սակայն հենց այս թուրքական ակումբի նախագահի հետ ես չեմ զրուցել: Ես նրան չգիտեմ և չեմ պատրաստվում բանակցություններ անցկացնել, քանի որ իմ հաճախորդը տեղափոխության հարցում շահագրգռված չէ:

Վիկտորը ցանկանում է մնալ «ՄՅՈւ»-ում, նա դեռ մեկ տարվա պայմանագիր ունի: Ես չեմ տեսնում պատճառներ, որի համար նա պետք է հեռանա ակումբից, քանի որ այն հանդիսանում է աշխարհի լավագույն թիմերից մեկը: Վիկտորը մտադիր է պայքարել մեկնարկային կազմում իր տեղն ունենալու համար», – նշել է գործակալը:




Լրահոս