ՃՏՊ` Արարատի մարզում. տուժածներ չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 14-ին, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Կանաչուտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դալար-Այգեստան ավտոճանապարհին՝ Կանաչուտ գյուղի խաչմերուկում, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՈւԱԶ» մակնիշի 85 TS 005, «ՎԱԶ-21015» մակնիշի 05 LL 737 և «ԳԱԶ-3110» մակնիշի 33 VU 986 պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաների մարտկոցները, փակել են «ՎԱԶ-21015», «ԳԱԶ-3110» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հերթապահել՝ մինչև «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը:




Լրահոս