Պաշտպանական բնագավառում Չեխիայի հետ համագործակցությունը կարևորվում է Հայաստանի կողմից. Ս. Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Շտեֆան Գրիվալսկիին:
Շնորհավորելով փոխգնդապետ Գրիվալսկիին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ և մաղթելով հաջողություններ, Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանական բնագավառում Չեխիայի հետ համագործակցությունը կարևորվում է Հայաստանի կողմից: ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նոր կցորդի նշանակումից հետո համագործակցությունը նոր թափ կստանա:
Դեսպան Միկիսկան իր հերթին նշել է որ Հայաստանը Չեխիայի համար համարվում է կարևոր գործընկեր և Չեխիան պատրաստ է շարունակել պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման դինամիկան:




Լրահոս