Freedom House -ը ԼՂՀ-ն ճանաչել է որպես մասամբ ազատ երկիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է 2013թ. զեկույցը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը բարելավել է իր վարկանիշը` “ոչ  ազատ” երկրից դառնալով “մասամբ ազատ”: Այս փոփոխությունները, համաձայն կազմակերպության զեկույցի, հիմնականում պայմանավորված են 2012թ. հուլիսին ԼՂՀ-ում մրցունակ պայմաններում անցկացված հինգերորդ նախագահական ընտրություններով:
Freedom House-ը ամբողջ աշխարհի երկրների իշխանությունների գործունեությունը գնահատում է երկու չափանիշներով` քաղաքական ազատություններ և քաղաքացիական ազատություններ: Այս ցուցանիշներից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ից (առավելագույն) 7 (նվազագույն) միավորների սանդղակով: Երկու ցուցանիշներով էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արժանացել է “5” միավորի:
Նախկինում Freedom House-ը ԼՂՀ-ն նույնպես ընդգրկել է իր զեկույցներում` այն հիմնականում ճանաչվելով  որպես   “մասամբ ազատ” երկիր:
Freedom House-ի զեկույցի լրիվ տարբերակին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով`
 ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն




Լրահոս