ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներիշխանական պայքարում, պաշտոնի հավակնելու մոտեցումների այդ խաղերում ես չեմ ընդգրկվել եւ չեմ էլ ընդգրկվելու»:

Գալուստ Սահակյան yerkir.am

Գալուստ Սահակյանը հերթական անգամ անկեղծացավ եւ հաստատեց, որ իր իսկ թիմում կա ներիշխանական պայքար, իսկ ամենակարեւորը՝ պաշտոնի հավակնելու հարցում թիմակիցների «խաղեր տալու» իրողությունը: Բայց դե ինքն իր թիմակիցների խաղերին չի մասնակցում, դրա կարիքն էլ չունի եւ, հուրախություն մեզ, բավարարվում է ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավարի «համեստ» պաշտոնով, էլ ի՞նչ կարիք կա ձգտել ավելի բարձր պաշտոնի: Սահակյանը կայունություն սիրող մարդ է եւ «հավերժ պատգամավորի» իր կայուն տեղը գտել է ԱԺ աթոռներից մեկի վրա: Ամեն ինչ անցողիկ է այս կյանքում, հավերժ է միայն Գալուստ Սահակյանը:




Լրահոս