Հայաստանում փակ եվ դժվարանցանելի ճանապարհներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ փակ են Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները, դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը: Բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփաննծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:




Լրահոս