Սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում`հունվարի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ին արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Քամին` հարավային 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-17 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-24-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում` հունվարի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:




Լրահոս