ԲԵՐՄԱՆ ԿԵՆԹԱՐԿԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, որոշում է կայացրել Սուրեն Սուրենյանցին բերման ենթարկելու վերաբերյալ։ Երեկվա դատական նիստին Ս. Սուրենյանցը կրկին չի մասնակցել` առավոտյան դիմում ներկայացնելով դատարան եւ  խնդրելով նիստը հետաձգել, քանի որ ինքը եւ իր պաշտպան Կարապետ Գալստյանը Արագածոտնի մարզում մասնակցելու են հուղարկավորության։ Դատարանը հարգելի չի համարել բացակայությունը՝ նշելով, որ հուղարկավորությանը մասնակցելու մասին նախապես են տեղեկացնում: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 30-ին:




Լրահոս