Հանրապետության տարբեր վայրերում խոտածածկ տարածքներ են այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 7-8-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Թոթովենցի փողոցի մոտակայքում գտնվող այգում այրվել է 200 քմ, Նազարբեկյան թաղամասում գտնվող Հանրային երկրորդ հեռուստաընկերության մոտակայքում` 800 քմ, Նուբարաշենի աղբանոցի մոտակա սարում` 2 հա, Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի բակում` 1000 քմ, Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանից դեպի Դավթաշենի կամուրջ տանող ճանապարհին` 600 քմ, Մ. Բաբաջանյան փողոցի թիվ 7/4 շենքի մոտակայքում` 100 քմ, Բագրատունյաց պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող «Երևան» ԲԿ-ի մոտակայքում` 7000 քմ, Նուբարաշեն Ա-1 թաղամասի 4-րդ հողատարածքում՝ 700 քմ, Ռ. Մելիքյան փողոցում՝ եկեղեցու մոտակայքում՝ 3000 քմ, Նորագավիթի գերեզմանատան մոտակայքում՝ 3000 քմ, Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ 700 քմ, Ուլնեցի-Ռուբինյանց ավտոմայրուղու մոտակայքում՝ 2 հա, հեռուստաաշտարակի մոտակայքում գտնվող անտառում՝ 11 հա, Ֆուչիկի փողոց 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի մոտ՝ 500 քմ, Նորքի 17-րդ փողոցի վերջնամասում՝ 3 հա խոտածածկ տարածք:

Արագածոտնի մարզի Ծաղկասար գյուղի սկզբնամասում` 3 հա, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում՝ գինու գործարանի մոտակայքում՝ 4000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 14 շենքի մոտ՝ 100 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի երաժշտական դպրոցի մոտակայքում՝ 100 քմ, Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1 հա, Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ խաղատների մոտակայքում` 2000 քմ, Արզնի գյուղի թիվ 1 առողջարանի մոտ՝ 2000 քմ, Գետամեջ գյուղում` թռչնաֆաբրիկայի մոտակայքում՝ 1500 քմ, Բազմաղբյուր գյուղում` Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտակայքում՝ 5 հա, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Գործարանային փողոցի տներից մեկի մոտ՝ 100 քմ, Վերիշեն գյուղի տներից մեկի մոտակայքում` 100 քմ, Խնձորեսկ գյուղի սկզբնամասում՝ 150 հա, Շիրակի մարզի Կարմրաքար գյուղում` հանգստյան գոտում` 5 հա, Ազատան գյուղի սկզբնամասում՝ 6 հա ցորենի հնձած արտ և 5400 կգ ծղոտ, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի թիվ 20 փողոցի 2-րդ փակուղում` 200 քմ, Աշտարակի խճուղում՝ «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 600 քմ, Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում` 1000 քմ, Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց գյուղի մոտակայքում` 2000 քմ, Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում` 3000 քմ, Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհին` ամառանոցների մոտակայքում՝ 4 հա. Մասիս-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ 2 հա, Արտաշատի խճուղում՝ 8 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:




Լրահոս