Կան որոշակի հարցեր, որոնք հավելյալ քննարկման կարիք ունեն. Արսեն Համբարձումյանը` ՀՅԴ – Սերժ Սարգսյան հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի և Արսեն Համբարձումյանի հետ:

Արսեն Համբարձումյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ընթացակարգային հանդիպում է եղել, որի ժամանակ քննարկել են Սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև` իրենց ներկայացրած առաջարկները:

Վերջինիս խոսքով` ներկայացված առաջարկները նախագծում հիմնականում ընդունվել են: «Բայց կան որոշակի հարցեր, մոտեցումներ, որոնք հավելյալ քննարկման կարիք ունեն: Կարծում եմ, որ Ազգային ժողովում քննարկման ժամանակ կներկայացնենք նաև մեր այն մոտեցումները, առաջարկությունները, որոնք դեռ չեն ներառվել նախագծում, և կփորձենք հիմնավորումներով, մոտեցումներով հասնել նրան, որպեսզի դրանք ևս հնարավորինս իրացվեն նախագծում»,-իր խոսքում նշեց ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը:




Լրահոս