«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 26-ին, ժամը 18.08-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանի թերակղզում` «Իշխան» լողափի մոտ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 34 MO 088 պետհամարանիշով (վարորդ` Մ. Ս.) ավտոմեքենան:




Լրահոս