ՌԴ արտահանվող պտուղ-բանջարեղենի տարաներն անհրաժեշտ է մակնշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում խոսվում է ՌԴ արտահանվող պտուղ-բանջարեղենի պարտադիր մակնշման մասին: Հայտարարության մեջ ասվում է.
«ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պտուղ-բանջարեղեն արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց պտուղ-բանջարեղենի տարաների վրա փակցնել պիտակներ հետևյալ տեղեկատվությամբ.
ապրանքի անվանումը
ծագման երկիրը
արտահանողի և/կամ վերարտահանողի անվանումը:
Մակնշման անհրաժեշտությունն առաջացել է՝ պայմանավորված ՌԴ-ի կողմից արևմտյան մի շարք երկրների նկատմամբ կիրառվող սանկցիաներով և ՌԴ-ի տարածքում երրորդ երկրների մթերքը ԵԱՏՄ անդամ-երկրների, այդ թվում՝ հայկականի անվան տակ չիրացնելու հանգամանքով:
Արտահանվող պտուղ-բանջարեղենի տարաների մակնշումը կպաշտպանի մեր արտահանողներին, որպեսզի այլ երկրների արտադրանքը հայկական պտուղ-բանջարեղենի անվան տակ չիրացվի ռուսական շուկայում, ինչպես նաև ՌԴ արտահանման գործընթացում խոչընդոտներ չլինեն»:




Լրահոս