Սեպտեմբերի 4-ին, ժամը 2.20-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ազատամուտ գյուղի ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Ժամը 14.30-ին բաժնում գրություն է ստացվել, որ 1974 թ. ծնված Բորիս Է.-ի ավտոմեքենան, ծառին բախվելու հետևանքով, այրվել է:
Ժամը 15.40-ին հիվանդանոցից հաղորդվել է, որ «Կրծքավանդակի կրծոսկրի շրջանի սալջարդ մարմնական վնասվածք» ախտորոշմամբ իրենց է դիմել Բորիս Է.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է ժամը 2-ի սահմաններում, Ազատամուտ գյուղի ճանապարհին ավտոմեքենայով ծառին բախվելու հետևանքով:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային վարչությունում նախապատրաստվում են նյութեր: