ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնում Բրուկինգսայի անվան ինստիտուտում ելույթ ունենալու ժամանակ հայտարարել է, որ նրան դուր է գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Politico-ն:
«Պուտինն այդքան շատ հատկանիշներ չունի, որոնք իմ հիացմունքը հարուցեին, սակայն այն, որ նա կարող է կանգնել ու ասել. «Ես կլինեմ ձեր հաջորդ նախագահը», յուրովի գրավիչ է»,- բլից-հարցման ժամանակ կատակել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը:
Հավելենք, որ Հիլարի Քլինթոնը ներկայում հանդիսանում է 2016 թ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուն: