Aravot.am-ը գրում է, որ այս պահին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղը Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերից գնդակոծվում է:
Բաղանիսից հայտնեցին,որ գյուղի վրա կրակում են խոշոր տրամաչափի գնդացիրներից եւ այլ զինատեսակներից: Բաղանիսի գնդակոծությունը սկսվել է 22.05-ին եւ ընդմիջումներով շարունակվում է: Ադրբեջանական զինուժը կրակում է գյուղի կենտրոնի ուղղությամբ, որտեղով ձգվում է միջպետական ավտոճանապարհը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: