Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հերթական հանրահավաքը: Րաֆֆի Հովհաննիսյանը այն սկսեց՝ շնորհավորելով Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը:

“Մենք բառախաղ չենք անելու”,- հարթակից ելույթ ունենալով՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ դիմել են Սահմանադրական դատարան: Նա նշեց, որ չի հոգնելու պայքարից, թեև դրա համար քաղաքացիական անհնազանդություն չի պահանջվելու, այլ լինելու է իշխանության հնազանդություն՝ Հայաստանի ժողովրդին և ՀՀ քաղաքացուն։ “Իշխանթյունը ինքը պետք է ենթարկվի Հայաստանի ժողովրդին, եթե ոչ, ապա պետք է պատասխան տա ժողովրդի դատարանին”,- ասաց նա՝ ավելացնելով, որ պատրաստ է ամեն ինչի՝գոտեմարտի, իշխանության չարախոսության, բողոքի և քննադատության:
ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը իր միջանկյալ զեկույցում ըստ նրա, հասկացել է ժողովրդի հաղթանակը և ուղղել իր սխալը:




Լրահոս