Միայն վստահության դեպքում կարելի է խուսափել շփման գծում կոնֆլիկտի սրացումից. Մեթյու Բրայզա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միայն վստահության դեպքում Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտի կողմերը կարող են խուսափել կոնֆլիկտի սրացումից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցով նախկին օգնական Մեթյու Բրայզան՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորքլի՝ վերջերս արված հայտարարությունը, փոխանցում է vestikavkaza-ն:

«Իմ փորձով գիտեմ, որ բանակցություններում բարեխղճության խնդիրներն ու շփման գծում լարվածությունը մշտապես կապված են եղել: Երբ բանակցություններում առաջընթաց էր գրանցվում, շփման գծում ևս լարվածությունը նվազում էր: Սակայն երբ մի կողմը համարեց, որ մյուսը բանակցություններ է վարում ոչ բարի նպատակներով, և գուծընթացը փակուղի մտավ, հիասթափված կողմը սկսեց ռազմական գործողությունների դիմել, որը հաճախ ողբերգական հետևանքներ ունեցավ»,-ասել է Բրայզան:

Հիշեցնենք, որ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր շփման գծում հրադադարի ռեժիմի խախտող կողմի հետաքննության անհրաժեշտության հարցում ԱՄՆ-ի աջակցության մասին: Մասնավորապես, Ոորլիքը նշել էր. «Կոչ ենք անում Ադրբեջանին մեխանիզմներ մշակել, որոնք կօգնեն նվազեցնել լարվածությունը, և ամենակարևորը, խուսափել խաղաղ բնակչության շրջանում զոհերից: Կոչ ենք անում նաև Հայաստանին խաղաղ բանակցային գործընթաց սկսել Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որը կաջակցի խաղաղ կարգավորման հարցում»:




Լրահոս