Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումն էլ դադարեցվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկաըտմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին Armlur.am-ին հայտնեց մարզպետի որդու փաստաբան Արմեն Մելքոնյանը:

Հիշեցնենք՝ նախօրեին Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել էր: Ինչպես դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ է ասվում՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Այս պահին միակ մեղադրյանը Յուրա Մանուչարյանն է, ում առաջադրված մեղադրանքն այսօր փոխվեց:

Այժմ, ինչպես հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, մնում է սպասել Արա Բուդաղյանի ազատ արձակմանը:




Լրահոս