Լիբիայում ծովն ափ է նետել հարյուրավոր փախստականների դիեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին 5 օրերին ծովը Լիբիայի ափեր է դուրս շպրտել 95 մարդու դի:
Ինչպես հայտնել է Press TV հեռուստաալիքը, 95 փախստական դի է հայտնաբերվել Լիբիայի ափերի մոտ միայն վերջին 5 օրվա ընթացքում:

«Կարմիր կիսալուսին» կազմակերպությունը հայտնում է, որ 85 մահացած մարդ է հայտնաբերվել ծովի ափին` մայրաքաղաք Տրիպոլիից ոչ հեռու: Եվս 10 դի է ափ նետվել Սաբրատա քաղաքի մոտերքում` Տրիպոլիից արևմուտք:

Գերատեսչությունից հայտնել են, որ զոհվածների մեծ մասը եղել են աֆրիկյան երկրներից հարկադրված փախստականներ, ովքեր փորձել են Եվրոպա հասնել:




Լրահոս