«Ինձ առանց որևէ բացատրության գցեցին մեքենան ու տարան». բերման է ենթարկվել նաև փաստաբան Տիգրան Եգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է Armlur.am-ը, այսօր սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ» քաղաքացիական և քաղաքական ճակատի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել 21 ցուցարարի:

Փորձ է եղել, անգամ, բերման ենթարկել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածների մեջ է նաև փաստաբան Տիգրան Եգորյանը, ով այս պահին գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում: Փաստաբանի փոխանցմամբ՝ իրեն ոմն մայոր Կարապետյան ասել է, թե ինքը խոչընդոտել է երթևեկությանը. «Ինձ առանց որևէ բացատրության գցեցին մեքենան ու տարան: Որևէ բախում կամ նման բան չի եղել»:

Փաստաբանի խոսքով՝ իրենք գտնվել են մայթի վրա, երթևեկությանը չեն խանգարել: Իսկ այս պահին իրեն տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժնի ինչ-որ սենյակ, և որևէ գործողություն դեռևս չի կատարվել:




Լրահոս