Քաղաքապետարանը գաղտնի է պահում՝ ինչպես է տնօրինել հարյուր հիսուն միլիոն դրամը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը Էրեբունի-Երևան տոնակատարությունների ծախսերը շփոթել է պետական գաղտնիքի հետ ու հրաժարվում է քաղաքացիներին հաշվետվություն ներկայացնել, թե ինչպես է տնօրինել ավելի քան հարյուր հիսուն միլիոն դրամը։

Դեռևս սեպտեմբերի վերջին մեր թղթակիցը գրավոր հարցում է արել քադաքապետարան խնդրելով տրամադրել նախորդ տարվա «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների ծախսերի քաղվածքը ու նաև այս տարի նախատեսված տոնակատարությունների նախահաշիվը։ Նաև հետաքրքրվել է, թե նշված 2 տարիներին այդ միջոցառումների համար որքան գումար են նվիրաբերել հովանավոր կազմակերպությունները։ Հայտնի է, որ թե նախորդ, թե այս տարի համայնքային բյուջեից հատկացվել է 130 միլիոն դրամ, բայց դրանից բացի եղել են նաև մասնավոր փոխանցումներ։ Սակայն այս հարցերի վրա լույս սփռել քաղաքային իշխանությունները չեն ցանկանում և մեր գրավոր հարցումը մնացել է անպատասխան: Թեպետ օրերս հրավիրված ասուլիսի ընթացքում փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, որոշակի դժկամությամբ, բայց մեր թղթակցին պատասխանել էր, որ հովանավորներից այս տարի ստացել են 30 մլն դրամ ու այդ թիվը մեծանալու միտում ունի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս