Իրանցի ներգաղթյալները 50 կմ անցնել են Լա Մանշի թունելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանցի երկու անօրինական ներգաղթյալ 50 կմ անցնել են Լա Մանշ նեղուցի «Եվրաթունելով», գրում է Daily Mail-ը: Մեծ Բրիտանիա ներթափանցել ցանկացող տղամարդիկ ձերբակալվել են:

Նշվում է, որ իրանցիները լրջորեն վտանգի տակ են դրել իրենց կյանքը, քանի որ նրանք ստիպված են եղել խուսափել թունելում արագընթաց գնացքների և էլեկտրական լարերի հետ շփումից:

Ներգաղթյալները նման քայլի են դիմել այն բանից հետո, երբ Ֆրանսիայում անօրինական ներգաղթյալների մասսայական ձերբակալություններ են սկսել: Նրանց հաջողվել է փախչել ֆրանսիական ոստիկանությունից:




Լրահոս