Քիչ առաջ ելույթ էր ունենում մենաստանի տիրուհին. Վահրամ Բաղդասարյանը` Զարուհի Փոսատնջյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր խորհրդարանում անդրադարձավ  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, ըստ որի,  Հ1-ով ընթանում է իդիոտացման գործընթաց:

Արձագանքելով այս ելույթին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ «իդիոտի» հայերեն հոմանիշը «ապուշն» է, որը բաղկացած է «ապ» ժխտական նախածանցից և «ուշ» վերջածանցից և նշանակում է անուշադիր:

«Ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործիչները լավ չեն ունկնդրում Հանրայինը, որովհետև ՀՀԿ-ականները բողոքում են, որ ամբողջ եթերը ողողված է ընդդիմադիրներով»,– նշեց նա:

Վ. Բաղդասարյանն անդրադարձավ նաև «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանին, ով ավելի վաղ ունեցած իր ելույթը նվիրել էր սահմանադրական փոփոխություններին.

«Այստեղ քիչ առաջ ելույթ էր ունենում մենաստանի տիրուհին. «Գիտեք, մենք ցանկանում ենք, որ հանրությունը տեսնի այդ ելույթը, որ այն անպայման հեռարձակվի, որ մարդիկ հասկանան, թե ում են ուղարկել Ազգային ժողով»,- հավելեց նա:




Լրահոս