Սեպտեմբեր ամսին «114» թեժ գծին ստացվել է 2841 զանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի սեպտեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 2841 զանգ, այս մասին Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ստացված զանգերից 1057-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 824-ը՝ նպաստների, որից՝ 623-ը՝ ընտանիքի անապահովության, 54-ը՝ երեխայի խնամքի: 127 զանգ ստացվել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (31), ավանդի փոխհատուցման (138) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Սեպտեմբեր ամսին ստացվել է 23 բողոք, որից 6–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 3-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, 2-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին,,իսկ 12-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:




Լրահոս