Սիրիայում Ռուսաստանի գործողությունները թուլության նշան են. Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի տարածքում Ռուսաստանի ռազմական օպերացիան վկայում է Մոսկվայի թուլության մասին: Նման գնահատական է տվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքի հարցազրույցում:

«Սիրիան Ռուսաստանի միակ դաշնակիցն էր տարածաշրջանում: Եվ այժմ Դամասկոսի աջակցությանը և այնտեղ իր ռազմաբազային ապավինելու փոխարեն՝ Պուտինն իր զինվորներին է ուղարկում, որպեսզի ինչ-որ կերպ փրկի իր միակ դաշնակցին»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

«Եթե համարենք, որ առաջնորդն իր տնտեսությունը փակուղի է մտցնում, իսկ հետո ստիպված զինվորներ է ուղարկում միակ դաշնակցին փրկելու համար, ապա, այո, մենք տարբեր հասկացություններ ունենք առաջնորդության մասին»,-հավելել է ԱՄՆ նախագահը:




Լրահոս