
Այսօր առավոտյան երկու հզոր պայթյուն է գրանցվել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հակառազմական ցույցի ժամանակ: Պայթյուններից մեկը ֆիքսել են ականատեսները: Տեսանյութում երևում է, թե ինչպես են երիտասարդ ցուցարարները հանգիստ պարում, երբ հանկարծ նրանց հետևում պայթյուն է որոտում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, առնվազն 20 մարդ զոհվել է, շուրջ 100-ը` վիրավորվել Թուրքիայում գրանցված ահաբեկչության հետևանքով: