Դատավոր Տիգրան Սահակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանն այսօր, ըստ Pastinfo. am-ի ունեցած հավաստի տեղեկությունների, հրաժարականի դիմում է ներկայացրել: 50-ամյա Տ.Սահակյանը դատական համակարգում է աշխատում 1996 թվականից։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Խորհրդային տարածքի Ժողդատարանի դատավոր։
1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավոր։
2000 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։
Տ.Սահակյանը գիտությունների թեկնածու է։




Լրահոս