Ադրբեջանը դիմել է Կարմիր խաչին՝ ՀՀ երկու քաղաքացիներին վերադարձնելու հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կործաների հարցերով պետական կոմիտեն դիմել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը հայ-ադրբեջանական շփման կրակագծում ձերբակալված ՀՀ  2 քաղաքացիներին Հայաստանին հանձնելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, այդ մասին հաղորդել է է ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի տեղեկատվական բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
 
Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կիրականացնի իր առաքելությունը՝ Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու համար։
 
Ադրբեջանական տարածք անցած Հայաստանի տարեց քաղաքացիներն ամուսիններ են։ Սահմանը հատելու ընթացքում նրանց ձերբակալել էին Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչները։
ՀՀ քաղաքացիները հանձնվել են ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով Ադրբեջանի Պետական կոմիտեին:




Լրահոս