23 տարի անց բացահայտվել է կտավների խոշորագույն գողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) բացահայտել է հայտնի նկարիչների 13 կտավների գողությունը, որը կատարվել էր 1990թ. Բոստոնի Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանից: Նրանց արժեքը գնահատվում է կես միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Вести-ն: Գողերի անունները դեռեւս գաղտնի են պահվում: Չի բացառվում, որ այժմ կտավները գտնվում են հավաքորդների մոտ, որոնք ոչ մի կերպ կապված չեն գողության հետ: Ոստիկանների հանդերձանքով երկու հանցագործ մտել էին թանգարան եւ կապելով պահակներին՝ գողացել նկարները: Հանցագործների մասին տեղեկություն տրամադրելու համար ԱՄՆ-ի իշխանություններն առաջարկել էին 5 մլն դոլար պարգեւավճար:




Լրահոս