Էդուարդ Շարմազանովը` Տիգրան Սարգսյանի նշանակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ կարևոր է, որ ԵՏՄ կոլեգիայի նախագահի պաշտոնը ստանձնել է ՀՀ ներկայացուցիչը, նախկին վարչապետ, մեր գործընկեր, ընկեր Տիգրան Սարգսյանը: ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո այս մասին նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով նախկին վարչապետի նոր պաշտոնին:

«Մենք գտնում ենք, որ Տիգրան Սարգսյանն իր պրոֆեսիոնալ ունակություններով կարող է իրականացնել և դրականորեն իրականացնել այդ աշխատանքը»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ Տիգրան Սարգսյանի արևմտամետ հայացքները ԵՏՄ-ում չե՞ն խանգարի, Շարմազանովը պատասխանեց. «Ինձ հայտնի չէ Տիգրան Սարգսյանի արևմտամետ ու ռուսամետ լինելու մասին, ինձ հայտնի է Տիգրան Սարգսյանի հայաստանակենտրոն հայացքների մասին»:




Լրահոս