Ռամզան Կադիրովի պատկերով ոսկե iPhone 6s է թողարկվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական Caviar ընկերությունը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի պատկերով ոսկե iPhone 6s է թողարկվել, գրում է Lenta.ru-ն:

iPhone 6s նոր հավաքածուն նվիրված է Չեչնիայի և Թաթարստանի հանրապետություններին: Այն զարդարված է ավանդական նախշերով, չեչենական օրհներգով: Կենտրոնում պատկերված է Ռամզան Կադիրովը: Caviar ընկերությունը հայտնել է, որ Կադիրովի պատկերի վրա մասնագետներն աշխատել են մեկ ամիս:

Նշվում է, որ iPhone 6s-ի արժեքը 188 հազար ռուբլի է:

Ավելի վաղ իտալական ընկերությունը iPhone էր թողարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան առթիվ:

1

2

3

4

5

 




Լրահոս