Իրեր, որոնք այլևս տպավորություն չեն գործում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշ մարդկանց ինքնահաստատվելու համար անհրաժեշտ է պարծենալ շրջապատի մոտ: Սեփական «ես»-ը բավարարելու համար նրանք մեծ գումարներ են ծախսում ոչ պետքական իրերի վրա, որոնք հազվադեպ են կիրառում:

Մեզանից գրեթե յուրաքանչյուրը սոցցանցերի իրենց էջերում լուսանկարներ են հրապարակում, որոնցում պատկերված են կադրեր իրենց գեղեցիկ կյանքից: Յուրաքանչյուրը ցանկանում է պարծենալ շքեղ ռեստորանում ընթրիքով, իր ճամփորդությամբ կամ նոր հագուստով: Հանրության դատին են հանձնվում միայն կյանքի լավագույն պահերը:

Հատկապես դեռահասները իրենց ժամանակի մեծ մասը ծախսում են նորագույն տեխնոլոգիաների, նոր հեռախոսային մոդելների քննարկման վրա: Նման հարցերն ակտուալ են այժմ. «Ի՞նչ մոդել է քո այֆոնը», «Գուշակեք, թե ո՞ւմ ծննդյանն են նոր սմարթֆոն նվիրել»:

Զարմանալի է, բայց մարդիկ պատրաստ են մեծ գումարներ վատնել քայլող գովազդ դառնալու համար: Նրանք պատրաստ են վերջին գումարը տալ բրենդային հագուստ ձեռքբերելու համար:

Ժամանակակից գրող Ջոշուա Բեքերը իր հոդվածում հարց է ուղղում. արդյո՞ք արժե մեծ գումարներ վատնել ամուսնական մատանու համար, որին անգամ ուշադրություն չեն դարձնում հարսանիքի հյուրերի մեծ մասը:

Ավտոմեքենայի գլխավոր հատկանիշները հարմարավետությունն ու հուսալիությունն են, սակայն մարդկանց մեծ մասը գնում է ավտոմեքենա, որպեսզի պարծենա շրջապատի մոտ: Ընդ որում, նրանք կարող են պարծենալ ավտոմեքենայով նույնիսկ խցանման ժամանակ:

Ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ «իմ տունն իմ ամրոցն է»: Տունը պետք է հարմարավետ և ապահով լինի: Պետք չէ մեծ ջանքեր գործադրել մեծ տարածքով և շքեղ կահավորմամբ տուն ձեռքբերելու համար:

Փողը չպետք է կախվածություն առաջացնի: Չարժե ողջ օրն աշխատել միայն նրա համար, որպեսզի շրջապատի մոտ պարծենաք բանկային հաշվով:

 




Լրահոս